Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին շրջանի աղմկահարույց դեպքերին

17:10, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջին շրջանի աղմկահարույց դեպքերին
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:
     Ի թիվ այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև իրավապահ
     ոլորտում առկա անելիքներին ու նշել, որ դրանք շատ են:
     «Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:
     Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է»,- ասել է ՀՀ նախագահը:
5944 | 4
Facebook