Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոհանձնաժողովը խոստանում է Կատալոնիան դուրս բերել ԵՄ-ից

16:05, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Եվրոհանձնաժողովը խոստանում է Կատալոնիան դուրս բերել ԵՄ-ից

Տնտեսության և ֆինանսների հարցերով եվրոհանձնակատար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ Եվրոմիությունը որպես իր անդամ ճանաչում է միայն միասնական Իսպանիան: Նրա խոսքով՝ Կատալոնիան դուրս կգա ԵՄ կազմից, երբ ձեռք բերի ցանկալի անկախությունը:
     «Պատկերացնենք, որ անկախություն է ստացել, այդ պահից սկսած անկախ Կատալոնիան չի համարվի ԵՄ անդամ: Եվրոպական միությունը միայն մեկ անդամ երկիր է ճանաչում՝ Իսպանիան»,- հայտարարել է Մոսկովիսին ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի արդյունքներով կատալոնական իշխանությունները հայտարարեցին անկախության մասին, անկախության օգտին էր քվեարկել կատալոնացիների 90%-ը: Մադրիդը քվեարկությունն անօրինակ էր հայտարարել:

4970 | 0
Facebook