Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի որոշ փողոցների խաչմերուկում

13:35, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Երթևեկության փոփոխություն՝ Երևանի որոշ փողոցների խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը և Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

14495 | 0
Facebook