Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպիտակ տունն իրական փոս է». Թրամփ

11:05, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«Սպիտակ տունն իրական փոս է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցում Սպիտակ տունն «իրական փոս» է անվանել, գրում է Golf սպորտային ամսագիրը: Նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել Նյու Ջերսիում իր գոլֆ ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ: Այն հարցին, թե ինչու է Թրամփը հաճախ այցելում այդ գոլֆ ակումբ, նա պատասխանել է. «Այդ Սպիտակ տունն իրական փոս է»:
     Ամսագիրը նշում է, որ Թրամփն այնտեղ իրեն հարմարավետ է զգում, այնտեղ է գտնվում նաև նրա անձնական նստավայրը: Ընդ որում, նշվում է, որ Թրամփի վարչակազմը հերքում է այն փաստը, որ Թրամփը նման արտահայտություն է արել:

8163 | 0
Facebook