Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը շարունակվում է․ ուղիղ միացում

11:45, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը շարունակվում է․ ուղիղ միացում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 30 րոպե ուշացումով մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների` (Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան, Սմբատ Բարսեղյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, Աշոտ Պետրոսյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Արեգ Կյուրեղյան) և նրանց օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով հերթական դռնբաց դատական նիստը:
     Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Ուղիղ միացումն՝ Ազատության
3658 | 0
Facebook