ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներով և «լուրջ հետևանքներով» սպառնացել է Իրանին, եթե վերջինս չվերադարձնի ԱՄՆ-ի քաղաքացիներին, որոնք այնտեղ «անարդարացիորեն» ձերբակալվել են: Թրամփը կոչ է անում Իրանին վերադարձնել Ռոբերտ Լևինսոնին, ով 10 տարի առաջ անհետացել էր Իրանում, ինչպես նաև պահանջել է, որպեսզի Իրանն ազատ արձակի Սիամակ և Բահեր Նամազիներին, նաև բոլոր ամերիկացիներին: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը փոխանցում է բրիտանական «Express» պարբերականը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահմանման մտադրության մասին: