Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առնվազն միամիտ կամ գիտակցված անգրագետ պետք է լինել՝ Սերժ Սարգսյանից և նրա իշխանությունից ակնկալիքներ ունենալու համար». Արթուր Սաքունց

19:05, շաբաթ, 01 հուլիսի, 2017 թ.
«Առնվազն միամիտ կամ գիտակցված անգրագետ պետք է լինել՝ Սերժ Սարգսյանից և նրա իշխանությունից ակնկալիքներ ունենալու համար». Արթուր Սաքունց

2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ մեկ գիշերվա ընթացքում Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպայի Միության Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու և Մաքսային, այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու մասին, որը բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, և այդ պատկերը ոչ մի փոփոխություն չի կրել արդեն չորս տարի, առնվազն միամիտ պետք է լինել, կամ առնվազն գիտակցված անգրագետ, որպեսզի շարունակել ակնկալիքներ ունենալ Սերժ Սարգսյանից և նրա իշխանությունից՝ Հայաստանի Հանրապետության ներքին և հատկապես արտաքին քաղաքականության բնագավառներում որևէ զարգացումների հարցում:
     Ջանքեր գործադրել այս իշխանություններից բովանդակային ինչ որ փոփոխություններ ակնկալելու ուղղությամբ, երբ հենց այս իշխանությունն է այդ ակնկալվելիք փոփոխությունների խոչընդոտն, ուղղակի աջակցություն է իշխանությանը՝ պետության մասին սին մտահոգվածության սոուսով:
     Մարդիկ ու հասարակությունն են Սերժ Սարգսյանի և նրա իշխանության քաղաքականությունից անմիջական տուժողներն ու տուժվածները:
     Եթե իրապես մտահոգված եք պետության ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական խնդիրներով, և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքով, ապագայով, մարդկանց, հասարակության հետ աշխատեք, փոփոխությունների հասնելու համար, ոչ թե իշխանության:

8649 | 2
Facebook