Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածների գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվել է

16:05, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածների գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվել է

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված
     Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատական նիստերը մեկ ամսով հետաձգվել են։
     «Հունիսի 23-ին պետք է տեղի ունենար, սակայն հետաձգվեց, հիմա էլ մեզ տեղեկացրել են, որ դատավորն արձակուրդ է գնում և դատական նիստերը մեկ ամսով հետաձգվում են: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: Կարծես մեր սարիթաղցիների ինադու են դատական նիստերը ձգձգում, մենք որքան պահանջում ենք, որ դատական նիստերն արագ լինեն, որ մեր տղաներին արդարացնեն, նրանք այդքան ձգձգում են ու անիմաստ տեղը մեր հարազատներին անազատության մեջ պահում»,- ասաց Բերնեցյանը: Նա տեղեկացրեց, որ գնալով կորցնում է հույսը, քանի որ ձեռնարկված բոլոր ակցիաները, խնդրանքները, դիմումներն՝ ուղղված երկրի բարձրագույն ղեկավարությանն անպատասխան են մնացել. «Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է դիմել, որ ամուսնուս ազատ արձակեն, բայց դեռևս այդ մասով էլ նորություն չկա»: Խոսելով ամուսնու առողջական վիճակի մասին՝ Բերնեցյանը տեղեկացրեց. «Բանտում այնպիսի պայմաններ են, որ մարդիկ իրենց շներին նման պայմաններում չեն պահի: Ամուսնուս առողջական վիճակը նույն է, նորից ժամանակ առ ժամանակ վատանում է»:
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
     Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

3924 | 0
Facebook