Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա (տեսանյութ)

14:10, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա (տեսանյութ)

Երեկ Պոդգորիցայում կայացած աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա - Հայաստան խաղից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա։ Այս մասին հայտնում է ՖԱՖ երկրպագուների շարժումը։
     «Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուներն, անվտանգության կարգադրությունները լսելով, 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից՝ ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։ Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»,- նշված է հայտարարության մեջ։

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա
Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա
10103 | 1
Facebook