Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահե Ստեփանյանը ժամանակավորապես կստանձնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները

12:20, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Վահե Ստեփանյանը ժամանակավորապես կստանձնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները
     Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ ՀՀ վարչապետը որոշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։
     Հիշեցնենք՝ նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
3134 | 0
Facebook