Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը

10:10, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ցուցարարների բազմությունը ներխուժել է խորհրդարանի շենք։ Գրոհի հետևանքով տուժել է երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Զորան Զաևը, ով վարչապետի պաշտոնի առավել հավանական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ցուցարարները դեմ են հանդես գալիս խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա կուսակցությունից էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերիի ընտրմանը։ Վերջինի թեկնածությանը կողմ էին քվեարկել սոցիալ-դեմոկրատներն ու էթնիկ ալբանական կուսակցությունները՝ խորհրդարանի 120 պատգամավորներից 62-ը։ Դա բավարար է եղել նրա ընտրման համար. անհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին։

Գրոհը կազմակերպել էին «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման մասնակիցները։ Նրանք ծեծի են ենթարկել ընդդիմության առաջնորդ Զաևին և նրա կուսակցությունից մի քանի պատգամավորների, ինչպես նաև նրանց վրա տարբեր առարկաներ նետել։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու և պատգամավորներին շենքից դուրս գալու հնարավորություն տալու համար։

Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը
Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը

Ալբանական հարթակի դեմ հանրապետության մի քանի տասնյակ քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել։

Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը
Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը
Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը
Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը

Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը
8583 | 0
Facebook