Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքուն ավելի քան 4 մլն դոլար է ծախսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին Բյուլբուլօղլու նշանակման համար». Նաիրի Հոխիկյան

10:10, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Բաքուն ավելի քան 4 մլն դոլար է ծախսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին Բյուլբուլօղլու նշանակման համար». Նաիրի Հոխիկյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի համար պայքարող թեկնածուների հարցազրույցները տեղի կունենան 2017թ. ապրիլի 26-ին և 27-ին: Ներկայացված 9 թեկնածուների շարքում է ադրբեջանցի տխրահռչակ երգիչ, դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Թեև Բաքուն ավելի քան 4 մլն դոլար է ծախսել այս մարդու վրա, բայց նրա շանսերը գնալով պակասում են՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք.
     1. Բյուլբյուլօղլին չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի չափանիշներին՝ լինելով հայկական պատմամշակութային հուշարձանները ավերած և հայերի դեմ պատերազմ քարոզող գործիչ:
     2. Բյուլբյուլօղլիի հետ պայքարի մեջ են այնպիսի հզոր կերպարներ, ինչպես Չինաստանից Ցին Տանը և Ֆրանսիայից Օդրի Ազուլը: Սրանք ՄԱԿ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու երկարատև և անարատ փորձ ունեն, տիրապետում են մեծ կապերի, իսկ նրանց երկրները չեն խնայում ռեսուրսներ:

Ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքին կանոնադրությամբ, գլխավոր քարտուղար ընտրվում է տարածաշրջանային հերթականությամբ: Թեև Ադրբեջանը մեծ փողեր է ծախսում իր թեկնածուի համար, բայց Բուլղարիայից հետո հերթը պետք է որ Չինաստանին լինի: Ի դեպ, չինացի թեկնածուն նաև հայկական կողմին է ձեռնտու:

Թեկնածուների հարցազրույցները հնարավոր է դիտել օնլայն ռեժիմով: Փոլադ Բյուլբյուլօղլին ելույթ կունենա ապրիլի 27-ին, ժամը 14.45-16.15 (GMT +2), Երևանի ժամանակով՝ 16:45-18:15:

Բյուլբյուլօղլիին անակնկալ հարցեր են սպասվում:

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը
3427 | 0
Facebook