Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան. «Հրապարակ»

09:40, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է լարված անորոշության մեջ պահել ՀՀԿ-ականներին, առանձնապես ռեյտինգայինների երկրորդ էշելոնին։ Իսկ մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան:
     Թեև ոմանց համար զարմանալի էր Շիրակի մարզում Արման Սահակյանի առաջատար լինելը, սակայն, Գյումրու մեր աղբյուրների վկայությամբ, նա անգամ որոշ չափով օգնել է Ֆելիքս Ցոլակյանին։ Արդյունքում նրանք երկուսն էլ անցել են՝ 14 հազար 510 եւ 11 հազար 796 ձայնով: Սակայն ԱԺ գնացող Ֆելիքս Ցոլակյանը հնարավոր է՝ երկար չմնա օրենսդիր մարմնում։
     Նախագահի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում։ Եվ Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»։
     Մանրամասները` թերթի համարում:

3609 | 0
Facebook