Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետրոս Ղազարյանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին

14:45, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Պետրոս Ղազարյանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին
     «Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն, որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։ Իսկ էս դեպքում նախ նույն հարցը չի կրկնվում, հետո, եթե հարցին չեն պատասխանում, կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։ Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն` արձագանքելով «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի` լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հնչեցրած արտահայտությանն, ըստ որի` «եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ»:
     Արդեն հայտնել էինք, որ երեկ` «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով հեռանալ տաղավարից։ Նրան զայրացրել է, որ Պետրոսը պարբերաբար հարց է հնչեցրել «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանին մասին: «Իմ խնդիրը Փաշինյանի հետ չէ, իմ թիրախը ՀՀԿ-ն է... Կներես, գնում եմ, չեմ եկել, որ Փաշինյանի մասին խոսեմ: Կամ նորից ենք անում, կամ գնում եմ: «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե»»,- ասել է Փոստանջյանը:
10668 | 4
Facebook