Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ ասում են` էն ժամանակ, որ վարչապետ դարձար, Ռոբերտ Քոչարյանին պիտի ճակատից խփեիր». Արամ Սարգսյան

15:05, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Ինձ ասում են` էն ժամանակ, որ վարչապետ դարձար, Ռոբերտ Քոչարյանին պիտի ճակատից խփեիր». Արամ Սարգսյան
     «Ինձ ասում են` էդքան խոսալու փոխարեն, էն ժամանակ, որ վարչապետ դարձար, Ռոբերտ Քոչարյանին պիտի ճակատից խփեիր: Բա լավ, ժողովուրդ ջան, եթե ուզում եք պետություն լինի, դատ-դատաստան պետք է լինի: Լավ, ես գնում, խփում էի, հետո նրանք ինձ էին խփում, հետո երեխեքն` իրար ու տենց շարունակ: Սա՞ է ձեր ուզած պետությունը: Եթե մեղադրում եք, որ չեմ գնացել, խփել, մառազմ է»,- հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ վարչապետ է նշանակվել հոկտեմբերի 27-ից հետո, երբ անվստահության մթնոլորտ էր տիրում. «ՀՀԿ-ի մի մասն ասում էր դաշնակներն են խփել Դեմիրճյանին ու Վազգենին, մյուս մասն էլ, թե` ՀՀՇ-ն ա արել: Բա դատարան չլինե՞ր, պարզ չլինե՞ր: Ես ուզում եմ գալ իշխանություն, դատական պրոցես սկսել ու պատժել մեղավորներին»,- շարունակեց նա:
6207 | 6
Facebook