Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը՝ դիվերսիոն փորձի մասին, հորինվածք է. ԼՂՀ ՊԲ

10:45, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը՝ դիվերսիոն փորձի մասին, հորինվածք է. ԼՂՀ ՊԲ
     Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերն արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում:
     Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:
     Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից:
3531 | 1
Facebook