Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱՐՏՖԵՍՏ»-ն այս տարի ընդգրկել է նաև գրականության ոլորտը». Էրիկ Բարսեղյան

17:25, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«ԱՐՏՖԵՍՏ»-ն այս տարի ընդգրկել է նաև գրականության ոլորտը». Էրիկ Բարսեղյան

«Այս տարվա նորամուծությունն այն է, որ փառատոնն ընդգրկել է նաև գրականության ոլորտը` թատերգություն, դրամատուրգիա և կինոսցենար: Կարծում եմ` անհրաժեշտություն կա մեր թատրոնների խաղացանկերում ընդգրկել երիտասարդ ստեղծագործողների, ստեղծագործությունները: Մենք նպատակ ունենք ընտրելու լավագույն ստեղծագործությունը և բեմադրելու այն երևանյան թատրոններից մեկում»,- «ԱՐՏՖԵՍՏ»-ի այս տարվա նորությունների մասին Հանրայինի եթերում պատմել է փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
     Նրա խոսքով` նախորդ տարիներին «ԱՐՏՖԵՍՏ»-ը ներկայանում էր որպես բաց փառատոն: «Այս տարի որոշակի սելեկցիա պետք է իրականացնենք, որպեսզի այն ստեղծագործությունները, որոնք ոչ այնքան մրցունակ են, որոշակի աշխատանք տարվի և փորձեն մյուս տարի մասնակցել: Պիեսներն ընտրելու է հեղինակավոր ժյուրին` սցենարիստներ, դրամատուրգներ, մարդիկ, ովքեր ստեղծագործական լուրջ ճանապարհ են անցել և իրենց ոլորտի գիտակներն են»,- նշում է փառատոնի նախագահը:
     Նրա բնորոշմամբ` «ԱՐՏՖԵՍՏ»-ը որպես մշակութային ստեղծագործ հարթակ առանձնանում է նախ նրանով, որ երիտասարդական է: «Երիտասարդներին տրվում է ներկայանալու հնարավորություն, համեմատվելու իրենց սերնդակիցների հետ, լավագույն աշխատանքները դուրս բերելու միջազգային հարթակ»:
     Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի ևս կմեկնարկի ամռանը` մայիս հունիս ամիսներին:

3276 | 0
Facebook