Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փառատոնն այսուհետ կներկայանա միջազգային ձևաչափով». Էրիկ Բարսեղյան

16:35, հինգշաբթի, 02 հունիսի, 2016 թ.
«Փառատոնն այսուհետ կներկայանա միջազգային ձևաչափով». Էրիկ Բարսեղյան

«Այս տարվա փառատոնը նախորդից տարբերվում է նրանով, որ հետայսու կներկայանա միջազգային ձևաչափով»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրտՖեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանն, ում խոսքով` երիտասարդական բաց փառատոնը միջազգային մշակութային հարթակ դարձնելու նպատակն արդեն իրականություն է:

Չորս տարի շարունակ փառատոնն իր հյուրընկալ տանիքի ներքո է համախմբում Հայաստանի Հանրապետության, այս տարվանից նաև արտերկրի ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդների:

Էրիկ Բարսեղյանի փոխանցմամբ` մասնակիցների տարեցտարի աճող թիվն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կազմակերպչական մեծ դերակատարության, փառատոնի աշխատակազմի արդյունավետ աշխատանքի և գործընկերների բարեկամության արդյունքն է:

Հիշեցնենք, որ «ԱրտՖեստ 2016»-ը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Այն կմեկնարկի հունիսի 2-ին` Կարապի լճում:

3838 | 0
Facebook