Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արարատում թեժ է լինելու. այնտեղ անձամբ վերահսկելու է ՀՀ ոստիկանապետը. «Իրատես»

09:40, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Արարատում թեժ է լինելու. այնտեղ անձամբ վերահսկելու է ՀՀ ոստիկանապետը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն Արարատի մարզում էր` խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկն սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։

Հովիկ Աբրահամյանի թիմն ամեն ինչ անելու է, որ մարզը մնա իր «տիրապետության» ծիրում, իսկ ՀՀԿ-ն, ի դեմս ոստիկանապետի, հասկացնում է, որ բոլոր հարցերը իրավական լուծում են ստանալու։ Ասում են, որ ընտրությունների ժամանակ Վլադիմիր Գասպարյանի անձնական վերահսկողության գոտում է լինելու Արարատի մարզը, և ցանկացած թեժացմանն արագ արձագանք է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2837 | 2
Facebook