Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մարիանյան իջվածքն աղտոտված է խիստ վտանգավոր թունանյութերով

23:15, երեքշաբթի, 14 փետրվարի, 2017 թ.
Մարիանյան իջվածքն աղտոտված է խիստ վտանգավոր թունանյութերով

Նյուքասլի գիտնականները հայտնաբերել են, որ Երկրի ամենադժվարամատչելի վայրերից մեկում` Մարիանյան իջվածքում, նկատվում է թունավոր նյութերով վարակվածության շատ բարձր մակարդակ: Այս մասին գրում է The Guardian-ը:
     Ստորջրյա սարքավորման կողմից որսացած ոչ մեծ խեցգետնանմանների օրգանիզմներում թունավոր նյութերի պարունակությունը 50 անգամ ավելի շատ է եղել, քան Չինաստանի աղտոտ գետերում ողջ մնացած իրենց ցեղակիցների մոտ:

Մարիանյան իջվածք խեցգետնանմանների օրգանիզմներ
Մարիանյան իջվածք խեցգետնանմանների օրգանիզմներ

Հայտնաբերվել է 2 չափազանց թունավոր նյութերի առկայություն, որոնք արգելված են դեռևս 1970-ականների վերջերից: Դրանք հայտնի են որպես կայուն օրգանական աղտոտիչներ: Նախկինում նման նյութեր հայտնաբերվել են կանադական Արկտիկայի էսկիմոսների, ինչպես նաև` կետադելֆինների ու դելֆինների մոտ` Արևմտյան Եվրոպայում:
     Գիտնականների կարծիքով` թունավոր նյութերը Մարիանյան իջվածքում են հայտնվել սատկած կենդանիների և պլաստիկե աղբի հետ միասին: Պատճառն այն է, որ կայուն օրգանական աղտոտիչները կուտակվում են կենդանիների ճարպային հյուսվածքներում և կպչում են պլաստմասսե աղբին, քանի որ հիդրոֆոբ են:

Մարիանյան իջվածքում հայտնաբերված թունանյութերից մեկը պոլիքլորացված դիֆենիլն է:
     Կայուն օրգանական աղտոտիչներն արտադրվել են 1930-ականներից մինչև 1970-ական թթ.: Գիտնականների հաշվարկներով` արտադրված 1,3 տոննա թունանյութերի մեկ երրորդը հայտնվել է մերձափնյա տարածքներում ու համաշխարհային օվկիանոսում: Դրանք նախ և առաջ վտանգավոր են նրանով, որ ազդում են օրգանիզմների վերարտադրողական ֆունկցիայի վրա:

9183 | 0
Facebook