Իտալացի հայտնի մրցավար Պյերլուիջի Կոլինան նշանակվել է ՖԻՖԱ-ի մրցավարական բաժանմունքի ղեկավար։ Նշենք, որ Կոլինան ՈՒԵՖԱ-ի մրցավարական հարցերով կոմիտեի ավագ սպա է։ Իտալացին վեց անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն մրցավար (1998-ից 2003 թվականները) և 7 անգամ Ա Սերիայի լավագույն մրցավար։