Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տանգոն մենակ չեն պարում». Պեսկովն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին

10:20, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Տանգոն մենակ չեն պարում». Պեսկովն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է կարգավորել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները՝ աշխարհում և առանձին տարածաշրջաններում առկա խնդիրները լուծելու համար: Այս մասին հաղորդում է Газета-ն:

Դոնալդ Թրամփի կառավարման օրոք Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասվելիք հիմնարար փոփոխությունների վերաբերյալ խոսելով` Պեսկովը նշել է. «Ցավոք, մենք չենք կարող հավատալ: Մենք կարող ենք միայն հույս հայտնել: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Ամերիկայի հետ, և կարծում ենք, որ առանց ամերիկացիների հետ համագործակցության չենք կարող լուծել աշխարհում ու տարբեր տարածաշրջաններում առկա մի շարք խնդիրներ: Ուստի մեզ ծայրաստիճան անհրաժեշտ է Վաշինգթոնի հետ լավ հարաբերություններ ունենալը, բայց, ինչպես ասում են, տանգն մենակ չեն պարում: Դե իսկ, թե ինչպիսին է լինելու Թրամփի մոտեցումը, մեծ հարց է»:

Նշենք, որ այսօր Վաշինգթոնում կայանալու է Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

3914 | 0
Facebook