Դամասկոսի Հարասթ արվարձանում հզոր պայթյուն է որոտացել: Ահաբեկիչները ռումբը տեղադրել են Սիրիայի հետախուզությանը պատկանող շենքի մոտակայքում` ստորգետնյա կոյուղում:
Ինչպես հաղորդում է Al-Arabia լրատվականը, զոհվել է առնվազն 8 զինվորական:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Ֆանջուր ումա» խմբավորումը, որ հրաժարվել է ստորագրել Սիրիայում հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը: