Անգլիական «Մանչեսթր Սիթի» ակումբը պատրաստ է ռեկորդային 100 մլն ֆունտ սթերլինգ վճարել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Բրիտանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն, չնայած դեռ պաշտոնական առաջարկ չեն արել։