Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որոնք են մոլորակի ամենախելացի կենդանիները

23:05, կիրակի, 01 հունվարի, 2017 թ.
Որոնք են մոլորակի ամենախելացի կենդանիները

Այս շարքում ներկայացնում ենք մեր մոլորակի ամենախելացի կենդանիների 10-յակը։

1. Շիմպանզե
    
Շիմպանզեները կենդանական աշխարհի այն ներկայացուցիչներն են, որոնք թեʹ ֆիզիկական, թեʹ մտավոր հատկություններով ամենամոտն են մարդկանց։ Դրանք կարող են յուրացնել ժեստերի լեզուն ու շփվել մարդկանց հետ։ Սրանք շատ կազմակերպված և կենսավարական խիստ կանոններ ունեցող կենդանիներ են։

2. Դելֆին
    
Ջրային այս կաթնասունների գլխուղեղի ծավալը համեմատական տեսանկյունից 4-5 անգամ գերազանցում է իրենց իսկ մարմնի ծավալը։

3. Օրանգուտան
    
Այս կենդանիներն ապրում են խմբերով ու բավական ամուր սոցիալական կապեր են հաստատում իրար միջև։ Անազատության մեջ ապրելու դեպքում` օրանգուտանները հեշտությամբ յուրացնում են կենցաղում անհրաժեշտ որոշ հմտություններ։

4. Փիղ
    
Փղերի ուղեղը շատ զարգացած է։ Այն մեծ թվով ծալքեր ունի, ինչի հետևանքով էլ փղերը հեշտ են յուրացնում ու մտապահում ամեն ինչ։

5. Ագռավ
    
Գիտական շատ հետազոտություններ վկայում են, որ ագռավներն ավելի խելացի են, քան պրիմատները։ Այս թռչունները ջրափոսից որդ հանելու համար կարող են մետաղալարից կարթ պատրաստել կամ էլ մեքենայի անիվների տակ ջարդել հայթայթած ընկույզը։

6. Խոզ
    
Հետազոտությունները ցույց են տվել, որ խոզերի ինտելեկտուալ հնարավորությունները հավասր են 3 տարեկան երեխայի ինտելեկտուալ հնարավորություններին։ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է անգամ համակարգչային խաղեր սովորեցնել խոզերին։ Խոզերը նաև լավ հիշողություն ունեն։

7. Սկյուռիկ
    
Այս կրծողները շատ լավ հիշողություն ունեն, ճարպիկ են, հնարամիտ։

8. Աղավնի
    
Կարձիք կա, որ աղավնիները մարդու կողմից ընտելացվել են 3 հազար տարի առաջ։ Այս կենդանիներին նաև սավառնող առնետներ են անվանում, որովհետև բազում հիվանդությունների տարածող են հանդիսանում։ Սրանք հայելու մեջ կարող են տարբերել սեփական արտացոլանքը և կարող են մտապահել շուրջ 100 պատկեր և այլն։

9. Ութոտնուկ
    
Սրանք ամենախելացի ու միևնույն ժամանակ ամենաքիչ ուսումնասիրված կենդանիներից են։ Հոյակապ հիշողություն ունեն, անհրաժեշտության դեպքում կարող են փոխել իրենց գույնը ու հմուտ որսորդներ են։

10.Առնետ
    
Այս խելացի կենդանիները միշտ ապրում են մարդու կողքին, իսկ դրանց դեկորատիվ տարբերակը մարդկանց սիրելի տնային կենդանիներից է։ Այս կրծողների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ սրանք հեշտությամբ են գտնում իրենց նպատակակետին հասնելու ամենակարճ ու անվտանգ ճանապարհը։

12564 | 0
Facebook