Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպիսին է լինելու ապագայի սուպերմարկետն` առանց գանձապահների ու հերթերի

22:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչպիսին է լինելու ապագայի սուպերմարկետն` առանց գանձապահների ու հերթերի

Աշխարհի խոշորագույն առցանց առևտրի հարթակներից մեկն` Amazon-ը, 2017-ին ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում կբացի «Amazon Go» նորարարական խանութը: Հաճախորդները կարող են պարզապես մտնել ու վերցնել այն, ինչ ուզում են` առանց գանձապահի մոտ հերթ կանգնելու ու վճարելու: Սակայն վճարում, այնուամենայնիվ, լինելու է: Խանութ մտնելուց առաջ անհրաժեշտ կլինի գրանցել խանութի ծրագիրն, ինչից հետո կարելի է համարձակորեն մտնել ու վերցնել` ինչ պետք է: Վերցրած ապրանքը կարելի կինի դնել թեկուզ գրպաններում ու պայուսակներում, քանի որ ամեն մի վերցրած ապրանք ավտոմատ կերպով ավելացվում է հաճախորդի հաշվին, իսկ խանութից դուրս գալիս գնումների գումարն ավտոմատ կերպով գանձվում է հաշվից:
     Ապագայի սուպերմարկետի ամենակարևոր աշխատողները կդառնան հսկիչները, որոնք կհետևեն, որ հաճախորդները ներսում չուտեն գնածը կամ չգողանան:

Ինչպիսին է լինելու ապագայի սուպերմարկետն` առանց գանձապահների ու հերթերի
10686 | 0
Facebook