Ինդոնեզիայի Աչեհ նահանգում 6.4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են: Պաշտոնական տվյալներով` աղետի զոհերի թիվը հասել է 102-ի: Վիրավորվել է առնվազն 700 մարդ: Ավելի քան 1000 մարդ անօթևան է մնացել, հայտնում է Reuters-ը:
Դեպի Աչեհ նահանգ տանող բոլոր ճանապարհներին խցանումներ են, ինչը դժվարացնում է ժամանակին նյութատեխնիկական և դեղորայքային օգնություն հասցնելը:
Հաղորդվում է, որ բոլոր հիվանդանոցները գերծանրաբեռնված են, շատերն ստիպված բուժօգնություն են ստանում ավտոկայանատեղիներում բացված ժամանակավոր բուժկետերում:
Մասնագետների կարծիքով` երեկվա երկրաշարժը զանգվածային ավերածությունների պատճառ է դարձել շենքերի անմխիթար վիճակի և սեյսմիկ անվտանգությանը չհամապատասխանող պայմանների հետևանքով: