Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների խմբակցությունը մշակել է փաստաթուղթ՝ Ռուսաստանի հանդեպ արտաքին քաղաքական ռազմավարության մասին։ Բունդեսթագի պատգամավորները մեղադրել են ռուսական իշխանություններին Արևմուտքի բնակչությանը տարանջատելու փորձերի համար, փոխանցում է DW-ն։
«Խաղաղությունը Եվրոպայում սպառնալիքի տակ է։ Եվրոպական պետությունների համագործակցությունը չի կարող հաշտվել Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիայի հետ»,-ասվում է օրինագծի տեքստում: Այն միաձայն ընդունվել է նոյեմբերի 29-ին։
Մերկելի խմբակցությունը մեղադրել է ռուսական իշխանություններին Արևմուտքի բնակչության տարանջատման, Գերմանիայի կառավարության քաղաքականության վարկաբեկման փորձերի համար։
Ըստ գերմանաց ի օրենսդիրների` այդ նպատակների համար Ռուսաստանը կիրառում է միջոցների լայն հավաքածու՝ հատուկծառայությունների գործունեությունից մինչ ԵՄ-ում աջ պոպուլիստական կուսակցությունների ֆինանսական աջակցություն։
Պահպանողական կուսակցությունների բլոկը նաև խորհուրդ է տալիս ԵՄ-ին մշակել ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի արդունավետ պաշտպանական ռազմավարություն։ Մասնավորապես խոսքը հետախուզության ուժեղացման, սպառազինությունների գնման ոլորտում համագործակցության ամրապնդման մասին է։