Արդարադատության նախարարը կառավարության վերջին նիստում հայտարարել էր, որ եթե ապացուցվի, որ պաշտոնյան հարստացել է ապօրինի, կպատժվի ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Նախագիծը ,սակայն, վստահություն չի ներշնչում հասարակությանը:
MAMUL.am-ի
հարցումն ապացուցեց, որ 1400-ից ավելի հարցվածների գերակշիռ մեծամասնությունը` 94%-ը, չի հավատում, որ ապօրինի հարստացած պաշտոնյաներին պատիժ կհասնի: