Հնդկաստանի Ութթար Պրադեշ նահանգում ուղևորատար գնացքի 14 վագոնները դուրս են եկել ռելսերից, որի հետևանքով մահացել է 91 մարդ, վիրավորվել` 150-ը: Այս մասին հաղորդում է
РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Պուկրայան քաղաքի ոչ հեռու։ Վթարի պատճառները դեռ անհայտ են, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ ողբերգության պատճառ կարող էր լինել ռելսերի վնասվելը։