Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանդիսատեսը դահլիճից հեռացավ թաց աչքերով. կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան

11:30, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Հանդիսատեսը դահլիճից հեռացավ թաց աչքերով. կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան

Երևանում կայացավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան: Թեև ֆիլմը մինչև պրեմիերան հասցրեց մեծ աղմուկ բարձրացնել, քննարկվեց ու հնչեցին քննադատություններ, բայց այն առանց բացառության հուզեց բոլորին:

«Ի հեճուկս շատ կարծիքների, որ հնչում էին մինչ ֆիլմի պրեմիերան, ես այն համարում եմ ստացված: Այն փաստավավերագրական ֆիլմ չէ, որպես գեղարվեստական ֆիլմ` շատ հաջողված է: Թեման արդեն իսկ մեզ համար շատ ցավոտ է: Շատ ազդեցիկ ֆիլմ է, երաժշտությունը` հուզիչ: Այնպիսի ֆիլմ է, որ նայում ես և չես կարողանում զսպել էմոցիաներդ, ֆիլմից հետո դահլիճից դուրս ես գալիս վերաարժևորելով կյանքը»,- ֆիլմի դիտումից հետո MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

«Ֆիլմի ողջ ընթացքում կրկին վերապրեցինք այդ ամբողջ օրերը: Ցավն ու հուզումը կրկնվեց: Ուզում էի, որ շատ մարդ փրկվի: Իսկապես շատ հուզիչ էր, ուղղակի ցնցված ենք»,- ֆիլմի պրեմիերայից հետո կարծիք հայտնեց հանդիսատեսը, որը դահլիճից դուրս եկավ տպավորված և արցունքն աչքերին:

4115 | 1
Facebook