Մադրիդի «Ռեալ»-ի վաճառվող մարզաշապիկների 40%-ը Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկներն են։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։ Պորտուգալացի հարձակվողը փաստացի խթանում է իր ակումբի եկամուտը։ Այդ ցուցանիշով նա նման է Դևիդ Բեքհեմին, ում մարզաշապիկները 2000-ականներին եղել են մադրիդյան ակումբի եկամտի հիմնական աղբյուրը։ Մարզաշապիկները մեծ պահանջարկ ունեն նաև ասիական շուկայում և, կանխատեսումների համաձայն, պահանջարկն աճելու է։
Պահանջարկի ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մարզաշապիկն, ով Լատինական Ամերիկայի ամենահայտնի մարդկանցից մեկն է։