Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը ներառվել են հեղինակավոր «France Football» պարբերականի վարկածով տրվող «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների շարքում։ Հավակնորդների թվում են նաև «Մանչեսթր Սիթի» հարձակվող Սերխիո Ագուերոն, Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյանգը և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
Նշենք, որ այսօր օրվա ընթացքում հայտնի կդառնան նաև մյուս 25 ֆուտբոլիստների անունները։