Չեխիայի Ներքին գործերի նախարար Միլան Խովանեցն, ինչպես հայտնում է Reuters-ն, ստեղծել է ստորաբաժանում, որը պետք է դիմակայի Ռուսաստանի քարոզչամեքենային, որն ազդում է Եվրամիությունում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում հասարակական կարծիքի վրա:
Ստորաբաժանումը բաղկացած է 20 մարդուց, նրանց նպատակն է հանրային ոլորտներում չեզոքացնել ապատեղեկատվությունն, ինչպես նաև` պատկան մարմիններին սովորեցնել` ինչպես դիմակայել ապատեղեկատվությանը: Դրա համար ստորաբաժանումը կօգտագործի Facebook-ը, Twitter-ը և այլ ցանցեր: