Վրացի ինքնուս նկարիչներ Քրիսթի Բոթկովելին ու Բեկա Զարիձեն վստահեցնում են, որ աշունը միայն մռայլություն ու փիլիսոփայական տրամադրություն չի բերում: Նկարիչների կարծիքով` աշունն ստեղծագործելու հիանալի ժամանակաշրջան է, հատկապես` իրենց համար, քանի որ իրենց կտավն աշնան տերևներն են: