BMW ընկերությունը պլանավորում է ներկայացնել իր ամենաթանկարժեք կուպեն` M8-ը 2019թ. երկրորդ կեսին: Ավտոմեքենան մրցակցելու է Aston Martin Rapide, Bentley Continental GT և Mercedes-AMG S63-ի հետ:
Autocar-ի տվյալներով, ավտոմեքենան ստանալու է 4,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչ կրկնակի տուրբոփքմամբ: Ագրեգատի հզորությունը գերազանցելու է 600 ձիաուժը: Մինչև 100կմ/ժ սուպերքարը կկարողանա հավաքել 4 վայրկյանում: Առավելագույն արագությունը կկազմի մոտ 300կմ/ժ:
Կարբոնե էլեմենտների հաշվին մեքենայի զանգվածը կկազմի ոչ ավել քան 1500կգ: Բազային տարբերակում մեքենան առաջարկվելու է հետևաքարշակ համակարգով: Հասանելի կլինի նաև լիաքարշակ համակարգը: