Yahoo համացանցային ընկերությունը պատճենել է իր միլիոնավոր օգտատերերի էլեկտրոնային փոստերի հաշիվներն` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների խնդրանքով, հայտնում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Գաղտնի հրահանգն ստանալուց հետո Yahoo-ն ստեղծել է մի ծրագիր, որով անալիզի է ենթարկել իր բոլոր օգտատերերի նամակաները: Ծրագիրն ստուգել է բոլոր նամակները` համաձայն որոշակի նշանների համադրության առկայության:
Yahoo-ն այս կապակցությամբ պարզաբանում է տվել BBC-ին, ասելով. «Yahoo-ն օրինապահ ընկերություն է և հետևում է Միացյալ նահանգների օրենքներին»:
Նշենք, որ ԱՄՆ օրենքները թույլատրում են երկրի հատուկ ծառայություններին` ստանալ օգտատերերի մասին տվյալներ, եթե դրանք կարող են օգնել` կանխել ահաբեկչական հարձակումները: