Միջազգային Bloomberg գործակալությանը հայտնի է դարձել, որ սեպտեմբերին ՕՊԵԿ անդամ հանդիսացող երկրները ռեկորդային ծավալներով նավթ են արդյունահանել: Արդյունահանման համատեղ ծավալը գերազանցել է օրական 33,75 միլիոն բարելը:
Համաձայն ՕՊԵԿ-ի հրապարակած վերջին պաշտոնական զեկույցի, օգոստոսին նավթի արդյունահանումը կազմել է օրական 33,24 միլիոն բարել: Համաձայն լրատվական գործակալության տվյալների՝ 1 ամսվա ընթացքում արդյունահանումն ավելացել է օրական 170 հազար բարելով:
Ռեկորդային այս ցուցանիշը գրանցվել է մասնավորապես Լիբիայում և Նիգերիայում արդյունահանման ծավալների ավելացման ֆոնին: