Սեպտեմբերի 30-ին նշվում է Թարգմանիչների միջազգային օրը: Միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991թ-ին Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 30-ի ընտրությունը պատահական չի եղել: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին, որը 386թ-ին լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը: