Պայթյուններ Նյու Յորքում և Նյու Ջերսիում. 29 մարդ վիրավորվել է
12:05, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
Նյու Յորքի Չելսի շրջանում սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 29 մարդ է տուժել, մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին հայտնել է NBC News-ը:
Պայթյունի աղբյուրի մասին հստակ տեղեկություն չկա: Իրավապահ մարմինների աղբյուրն Associated Press-ին հայտնել է, որ շինարարական գործիքներով լի արկղ է պայթել: Կենցաղային գազի պայթյունի վարկածը չի քննարկվում:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն տեղի ունեցածը «կանխամտածված ակտ» է կոչել:
Ոստիկանները հաղորդել են դեպքի վայրից ոչ հեռու երկրորդ պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին:
Ավելի վաղ էլ Նյու Ջերսի նահանգում բարեգործական վազքի անցկացման վայրում ինքնաշեն ռումբ էր պայթել: Այստեղ տուժածներ չկան: