Արայիկ Խանդոյանի եղբոր կինը` Սոնա Թամարյանն ընդգրկվել է ընտրական հանձնաժողովում որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ, այս մաիսն
MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեցին ԿՀԸ-ից:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ նա փորձել էր առաջադրվել ընտրական հանձնաժողովում որպես Դաշնակցության ներկայացուցիչ, սակայն մերժել էին։ «Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում»,- տարածած հայտարարության մեջ ասել էր Սոնա Թամարյանը:
Հիշեցնենք, որ Ծաղկահովիտում համյանքի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Առաջադրված թեկնածուներն են` անկուսակցական, «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը, գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանը: