Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Էջմիածնում կրքերը նորից թեժանում են

14:10, երեքշաբթի, 16 օգոստոսի, 2016 թ.
Էջմիածնում կրքերը նորից թեժանում են
     Հայտնի է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կրկին առաջադրվել է: Ասում են` Էջմիածնում ավանդույթ կա. ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս, կամ նա մրցակից չի ունենա, կամ կլինեն ձևականությունն ապահովող մրցակիցներ, որոնք կառաջադրվեն գեներալի դաբրոյով: Ասում են` առաջադրվելու ցանկություն շատերն ունեն, բայց համարձակություն` քչերը: Ըստ լուրերի` այդ քչերից է եղել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Բայց երբ ցանկացել է փաստաթղթեր պատրաստել ընտրություններին մասնակցելու համար, պարզել է, որ 2 տարի առաջ իր ընտանիքին հանել են գրանցումից։ Նա անակնկալի է եկել, դիմել դատարան, բայց` ապարդյուն:
     Խոսակցությունների համաձայն` իր առաջադրումը չի բացառել նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Նա հայտարարել է, որ չի վախենում Գրիգորյաններից ու եթե անհրաժեշտ լինի, ժամանակ ունի, կառաջադրվի:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23396 | 4
Facebook