«Մանչեսթր Յունայթեդ»-ը հայտարարել է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Փոլ Պոգբային ձեռք բերելու մասին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Պոգբան 42 հանդիպում է անցկացրել «Յուվենթուս»-ի կազմում՝ հեղինակելով 10 գնդակ և 12 գոլային փոխանցում։
Նշենք նաև, որ Պոգբան «Յուվենթուս» էր տեղափոխվել 2012-ին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից։