Օգոստոսի լույս 3-ի գիշերը Հնդկաստանի Մահադ շրջանում, Մումբաի-Գոա մայրուղու վրա, ջրհեղեղի հետևանքով կամուրջ է փլվել, որի վրա եղել է 2 ավտոբուս: Չի բացառվում, որ փլուզման պահին կամրջի վրա եղած լինեն նաև մարդատար ավտոմեքենաներ: NDTV-ի տեղեկություններով՝ անհայտ է ավելի քան 20 մարդու ճակատագիր: Կամուրջը կառուցված է եղել բրիտանական գաղութացման ժամանակ, ավելի քան 70 տարի առաջ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ջրասուզակները:
Հավելենք, որ այդ տարածաշրջանում արդեն 5-րդ օրն է՝ չեն դադարում հորդառատ անձրևները: