Խորենացի փողոցում ընթացող հավաքի ժամանակ քիչ առաջ ամբիոնից ելույթ ունեցավ նաև Մհեր Մկրտչյանի այրին` դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով ելույթն այսպես սկսեց. «Ուզում եմ ոստիկաններին ասել` իրենց գժուկ ոստիկանապետով, որ պետք է լինեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ պետության, ժողովրդի կողքին: Ուզում եմ ասել բանակին, որ իրենք իրենց հրամանատարներով հանդերձ, պիտի լինեն ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության ու հայ ժողովրդի. սա է իրենց առաքելությունը, ոչ թե մի մարդու պաշտպանելը, այն էլ հանցագործ մարդու: Արցախցիներին ուզում եմ ասել, որ Արցախը Հայաստան է, որի համար սքանչելի հերոսներ են նահատակվել ու դրա համար կռվել են այս տղաները, ու մինչև օրս կռվում են ներսում` հայր ու տղա, նկարիչ ու գրող»: Թ. Հովհաննիսյանը կոչով դիմեց քաղաքացիներին` դուրս գալու փողոց, միանալու պայքարին: «Դիմում եմ բոլորին, եթե ուզում եք հեռանա Սերժիկը, ինչպես վանկարկում եք` «Սերժիկ հեռացիր», դրա համար մեզ էստեղ պետք է կես մլն հայություն»,- ասաց նա: