Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և բռնությանն է անդրադարձել հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Իր ֆեյսբուքյան էջում արված գրառումից ներկայացնում ենք մի հատված. «Պարզ է մի բան, քաղաքակրթությունն իր ներկա վիճակով սպառել է իրեն: Մեզ խիստ անհրաժեշտ է պարզել՝ ինչպես հաղթահարել մարդու կողմից մարդու նկատմամբ բռնություն կիրառելու հիվանդությունը: ԱՄՆ-ում մենք պետք է փոփոխությունների մշակույթ տեսնենք միակողմանի բռնի գործողություններից դեպի արդարադատությանը ծառայելը՝ սկսելով ոստիկանությունից: Թուրքիայում մենք պետք է պնդենք մեր ձայնը հանուն առաջադեմ փոփոխությունների եւ ընդդեմ Էրդողանի դոգմատիկ ռեժիմի: Հայաստանում պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքից, որը քանդում է երկիրն անկախությունից ի վեր: Մեծամասնության կողմից հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասար հնարավորություններ ապահովող միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, չափավորության և արդարության շնորհիվ»: