Մարմնամարզության Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձավ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած Եվրոպայի առաջնությունից։ Մեր թիմի կազմում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հարություն Մերդինյանը, արծաթե մեդալներ նվաճեցին Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։ Չնայած մարմնամարզիկների ինքնաթիռը ժամանեց գիշերը ժամը 3-ին, օդանավակայանում էր մարզաձևի կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանն՝ իր սաներին անձամբ շնորհավորելու համար։ Մեր հավաքականին, չնայած շատ ուշ ժամին, դիմավորում էին բազմաթիվ հարազատներ, թիմակիցներ և երկրպագուներ։ Դիմավորելու էին եկել նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Մեր մարմնամարզիկներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում էր նաև MAMUL.am-ի թղթակիցը։