ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր, հիմնականում հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցրերին: Նա միայն կցտուր պատասխաններ է տվել:
Հարցին` ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են հարկային «տեռորից», Հովհաննես Հովսեփյանը չի ցանկացել պատասխանել` պնդելով որ այս պահին նպատակահարմար չէ այդ հարցին պատասխանել, քանի որ եկել է տոնակատարության: ՊԵԿ նախագահը լրագրողներին խոստացել է որևէ հարմար օր պատասխանել նրանց բոլոր հարցերին:
Թե ո՞ր ոլորտներում է, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը պայքարելու կոռուպցիայի դեմ` ըստ վարչապետի հանձնարարականի, ՊԵԿ նախագահը կարճ պատասխանել է`«բոլոր ոլորտներում»: