Այսօր միջազգային բորսաներում նավթի համաշխարհային գների աճ է գրանցվել` կապված Նավթի ամերիկյան ինստիտուտի հրապարակած տվյալների հետ, ըստ որոնց, երկրում սև ոսկու պաշարների նկատելի կրճատում է գրանցվել:
Առավոտյան Լոնդոնի էլեկտրոնային բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելը գնահատվել է 49.15 դոլար` 1.09%-ով ավելի: Ամերիկյան WTI մակնշման նավթի 1 բարելը Նյու Յորքի բորսայում գնահատվել է 49.23 դոլար` 1.25%-ով ավելի: