Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիրում ծնողները երեխաների հետ ցած են նետվել բոցավառվող բնակարանից

16:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Վլադիմիրում ծնողները երեխաների հետ ցած են նետվել բոցավառվող բնակարանից

ՌԴ Վլադիմիրի նահանգի Ստրունինո քաղաքում 4 հոգանոց ընտանիքը փրկվել է հրդեհից՝ նետվելով 5-րդ հարկից: Կրակն սկիզբ է առել 4-րդ հարկում նրբաբլիթներ թխող տանտիրուհու անուշադրության պատճառով և արագորեն տարածվել է նաև հինգերորդ հարկի բնակարանում: Վերջինի բնակիչները ծխախեղդ լինելուց փրկվելու համար ստիպված նախ ցած են նետել իրենց 2 փոքրիկ երեխաներին, ապա նաև իրենք են նետվել ականատեսների պարզած սավանների վրա: Արդյունքում տուժել է միայն ընտանիքի հայրն, ով այժմ հիվանդանոցում է: Հրկիզվող շենքի կրակը հանգցնելը տևել է 20 րոպե:
     «Ամուսինս հասկացավ, որ աստիճաններով դուրս գալ չենք կարող, տան մեջ ամենուրեք սև ծուխ էր, մենք խեղդվում էինք: Իսկ իմ 11-ամսական երեխան սրտի արատ ունի: Մենք պատշգամբ դուրս եկանք և ամուսինս ասաց՝ պիտի թռչենք, ճար չկա: Նետվելու պահին ոչնչի մասին չէի մտածում, միայն՝ երեխանեիս փրկելու մասին»,- պատմել է ընտանիքի մայրը:

15616 | 1
Facebook